2022-ի 1-ին եռամսյակում արձանագրվել է ճանապարհային երթևեկության հանցավոր խախտումների և դրանց հետևանքով մահվան ելքով դեպքերի էական նվազում

ԳԳոհար Սարգսյան

2022 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է ճանապարհային երթևեկության հանցավոր խախտումների և դրանց հետևանքով մահվան ելքով դեպքերի էական նվազում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: 

Մասնավորապես, ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տվյալների՝ եթե 2021 թ. առաջին երեք ամիսներին արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային հանցագործության 381 դեպք, որոնցից 60-ը՝ մահվան ելքով, ապա 2022 թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է նման 337 դեպք, որոնցից մահվան ելքով դեպքերը եղել են 49-ը:

Այսինքն՝ ՃԵԿ հանցավոր խախտումները նվազել են 11.5%-ով, իսկ մահվան ելքով դեպքերը՝ 18.3%-ով:

Նման դրական տեղաշարժը էականորեն պայմանավորված է նախորդ տարվա ընացքում ճանապարհատրանսպորտային երթևեկության անվտանգության բարձրացման և ՃԵԿ խախտումների կանխարգելման ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից դատախազական ներգործության գործիքակազմի ակտիվ կիրառման արդյունքներով և իրավապահ մյուս մարմինների, ոլորտի համար պատասխանատու, իրավասու գերատեսչությունների հետ տարված հետևողական և նախաձեռնողական աշխատանքով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում