Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղում. ոստիկանները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենա

ՎՎահե Դավթյան

Ապրիլի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները գիշերային շրջայցի ժամանակ Փամբակ գյուղում հայտնաբերել են փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենա:

Փայտ էր թափված նաև մեքենայի հետնամասում, գետնին։ Պարզվեց՝ փայտանյութն ու մեքենան պատկանում են նույն գյուղի 34-ամյա մի բնակչի։ Նա օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: 34-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին:

Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում