Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Վարչապետը Վանաձորում այցելել է Ակսել Բակունցի անվան նորակառույց դպրոց և նորաբաց «ԼՈՖԹ» նորարարական կենտրոն

ԱԱրևիկ Աբելյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ՝ Վանաձոր կատարած աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական նորակառույց դպրոցում իրականացված աշխատանքներին: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել նորակառույց շինությունում, ծանոթացել կատարված աշխատանքներին, աշակերտների և ուսուցիչների համար ստեղծված պայմաններին:

Վարչապետին զեկուցվել է, որ դպրոցի նախկին շենքը 1988 թ. երկրաշարժից ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով ճանաչվել է վթարային և ապամոնտաժվել: Մինչ նոր շենքի շահագործումը, ուսուցումն իրականացվել է «Տեխնոսարք» գործարանի եռահարկ ադմինիստրատիվ շենքում:

Ապամոնտաժված դպրոցի տարածքում նոր շենքի կառուցումն իրականացվել է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում և համապատասխանում է միջազգային չափանիշներին ու բնական աղետների դեպքում` որպես ապաստարան, կծառայի բնակչությանը: Պատասխանատուների ներկայացմամբ՝ աշակերտների անվտանգ երթևեկությունը  կազմակերպելու համար դպրոցին հարակից  կառուցվել է նաև վերգետնյա անցում։

Ուսումնական հաստատությունը համալրվել է ժամանակակից գույքով և տեխնիկական միջոցներով: Այն նախատեսված է երկու զուգահեռ հոսքերով` 430 աշակերտի համար: Ներկայում աշակերտների թիվը 312 է: Երկհարկանի այս կառույցը (3857 քմ ընդհանուր մակերեսով) բաղկացած է երեք մասնաշենքից, որոնք միացված են սեյսմիկ կոնստրուկտիվ կարերով:

Վարչապետն այցելել է նաև Լոռու մարզային գրադարան, որտեղ բացվել է «ԼՈՖԹ» նորարարական կենտրոն: Ծրագիրն իրականացվել է «ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման» Կառավարության որոշման շրջանակներում:

«ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Լոռու մարզի մարզկենտրոն Վանաձորում երիտասարդների ինքնազարգացման, մշակութային-ժամանցային, նորարարական կենտրոնի ստեղծման ծրագիրը», պատասխանատուների ներկայացմամբ, ուղղված է մարզային գրադարանի ֆունկցիոնալ կարևորության ամրապնդմանը, գրադարանի արդիականացմանը՝ որպես մեկ միասնական մշակութային, կրթական, սոցիալական ակտիվության հարթակ:

Ծրագրի մանրամասները ներկայացնելով՝ ընդգծվել է, որ օգտագործվելու են ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կենտրոնը ծառայի մարզի և մարզկենտրոնի պատանիներին և երիտասարդներին, ամրապնդի մարզի և մայրաքաղաքի միջև կապն ու ընդլայնի միջմշակութային հնարավոր ազդեցությունները։

Աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և այլ պաշտոնատար անձինք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում