Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

30 ընկերություն 50 հազար դոլար դրամաշնորհ է ստացել. 1 տարի անց նրանց գրանցած արդյունքները

ԱԱրևիկ Աբելյան

Դրամաշնորհներն իրենց արդյունքը տվել են: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն ամփոփեց Կառավարության և Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրով դրամաշնորհ ստացած ընկերությունների արդյունքները:

Անի Հովհաննիսյան («Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի դրամաշնորհների ծրագրի համակարգող) - Տվյալ դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորել է մոտավորապես 30 ընկերությունների, յուրաքանչյուր ընկերություն ստացել է մոտավորապես 50 հազար դոլարի դրամաշնորհ՝ և՛ Երևանից, և՛ մարզերից: Ծրագրի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ոլորտի ստարտափներին հնարավորություն տալն է զարգացնել իրենց պրոդուկտները, դուրս հանել շուկա, ներկայանալ ներդրողներին և սպառողներին:

Առաջին փուլում հաղթած 5 ընկերություն ներկայացրեց, թե դրամաշնորհը ստանալուց 1 տարի անց ինչ արդյունքների են հասել: Նրանք 2-3 մլն դոլարի ներդրում են կարողացել սրա շնորհիվ ներգրավել: Ընկերություններից մեկը ստեղծել է հարթակ, որի շնորհիվ աշխարհի 150 երկրից 70 հազար լուսանկարիչ, վիդեոնկարահանող կարողանում են մոնետիզացնել քոնթենտը:

Վլադիմիր Խոյեցյան («Ուայրստոք» ընկերության համահիմնադիր) - Ամենասկզբում, երբ որ դու սկսում ես ստարտափ անել, դու չունես ոչ մի ռեսուրս: Դա հնարավորություն ա տալիս, որպեսզի ստեղծողները կենտրոնանան պրոդուկտի վրա, այսինքն՝ այսպես կոչված կողմնակի աշխատանքները թողնեն: 2.3 մլն դոլար ներգրավեցինք ու հիմա էդ գումարները ուղղելու ենք ընկերության արդեն հաջորդիվ աճին, որպեսզի կյանքի կոչենք նախանշված մնացած գործառույթները:

Դրամաշնորհը ընկերություններից մեկին օգնել է կատարելագործել իրենց նախագիծը, և մոբայլ հավելված են ստեղծել ֆերմերների համար:

Գևորգ Բաղդասարյան («Ռեվալքոն» ընկերության մարքեթինգի և կառավարման գծով ղեկավար) - Մենք ավտոմատացնում ենք ոռոգման պրոցեսները մեծ տարածքների վրա: Դրամաշնորհի շնորհիվ մենք զարգացրինք մեր մոբայլ հավելվածը, մենք դրա շնորհիվ մեր հաճախորդների համար ավելի լավ և ավելի հեշտ օգտագործելի պրոդուկտներ ստացանք:

Դրամաշնորհները իրենց արդյունքը տվել են՝ վստահ են թե՛ կազմակերպիչները, թե՛ շահառուները, արդյունքը նրանց գրանցած հաջողություններն են:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում