Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Մինչև 2024 թվականը նախատեսվում է Հայաստանում արբիտրաժային կենտրոն հիմնել

ԱԱրևիկ Աբելյան

Որ դատարանները բեռնաթափվեն և վիճելի հարցերը ավելի արագ լուծում ստանան, Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է վեճերի լուծման այլընտրանք ստեղծել՝ Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոն. աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Դավիթ Ղարիբյան («Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալի պաշտոնակատար) - Վեճերի լուծման լավ գործիք է ձեռնարկատերերի համար, բիզնես միջավայրի համար է լավ, նաև ներդրողների տեսանկյունից, քանի որ մտածում են՝ վեճ ծագի ուր դիմեն:

Հայաստանում հիմա էլ կան այդպիսի կենտրոններ, բայց ավելի քիչ հնարավորություններով: Հիմնականում առանձին ոլորտային վեճերի համար նախատեսված: Օրինակ՝ Բանկերի միությունն ունի իր արբիտրաժը, որտեղ միայն բանկերի հետ կապված վեճերով են դիմում:
 
Դավիթ Ղարիբյան - Էն կենտրոններն էլ, որ ընդհանուր բնույթի գործեր են քննում, հիմնականում կարողությունները չեն բավարարում միջազգային գործեր քննելու համար, երբ կողմերից մեկը կամ երկուսը Հայաստանի ռեզիդենտ չեն:

Արդարադատության նախարարությունը նախատեսում է, որ ստեղծվելիք կենտրոնը կլրացնի այդ բացը: Նշաձողը՝ տարածաշրջանում բարձր վարկանիշ ունենալն է: Ի դեպ՝ արբիտրաժները մասնավոր կառույցներ են:
 
Դավիթ Ղարիբյան - Ընդ որում՝ մեր կենտրոնն էլ նախատեսում ենք, որ պետք է մասնավոր լինի,  ուղղակի սկզբի հատվածում պետությունը մեզ աջակցություն է ցուցաբերելու: Մենք ցանկանում ենք էնպիսի կենտրոն ստեղծել, որ թելադրող կենտրոն լինի, էնպիսի մասնագետներ ունենանք, որ մարդիկ փորձեն բերեն իրենց գործերը հենց այս կենտրոն:

Նախատեսվում է, որ կենտրոնը ունենա 2 պալատ, նաև դրսից հրավիրված մասնագետներ:

Փաստաթղթաշրջանառությունը կրճատելու համար վեճերի մուտքագրման առցանց տարբերակ էլ է գործելու: Ուսումնասիրել են Լոնդոնի, միջազգային առևտրային պալատի, Հոնկոնգի արբիտրաժային դատարանների փորձը:

Դավիթ Ղարիբյան - Ու նաև փորձում ենք համագործակցության եզրեր գտնել նրանց հետ, նույն Փարիզում գործող դատարանի հետ կոնտակտի դուրս ենք եկել:

Այս փուլում Արդարադատության նախարարությունը զուգահեռ իրականացնում է կարիքների գնահատման հարցում: Արբիտրաժով հետաքրքրվող բոլոր կողմերին հրավիրում են մինչև ապրիլի 30-ը մասնակցելու հարցմանը:

Իսկ կենտրոնը, որը Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով, ինչպես նաև Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ է ստեղծվում, նախատեսվում է 2024 թ. արդեն հիմնել: Նախարարությունից նշում են՝ չի բացառվում, որ մեկնարկն ավելի վաղ լինի:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում