Մենք ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևափաչափում. Միրզոյան

ԳԳոհար Սարգսյան

Մեր պատկերացումները ԵԱՀԿ ՄԽ համանախագահության վերաբերյալ մնում են ուժի մեջ: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևափաչափում: Այն կոնֆերանսի որոշումը, որով հիմնադրվել է ձևաչափը, ոչ ոք չի չեղարկել, այն ուժի մեջ է:

Ցավոք սրտի, համանախագահող երկրների միջև հակասություններն այս պահին հայտնի պատճառներով այդքան բարենպաստ չեն, որ նրանք 3-ով կարողանան քննարկում կազմակերպել: Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ առումով վակուում առաջանա»,- ասաց Միրզոյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում