500 մանկապարտեզ, 300 դպրոց. ՀՀ վարչապետն անդրադարձել է հանրակրթության ոլորտի բարեփոխումներին

ԳԳոհար Սարգսյան

Մինչև 2026 թվականը Հայաստանում 500 մանկապարտեզ կառուցելու մեր ծրագիրը մեկնարկել է՝ ԱԺ նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցը:

«Սա ոչ միայն պիտի կրթությունն իրապես հասանելի դարձնի մեր երկրի բոլոր երեխաներին, այլև երիտասարդ մայրիկներին աշխատաշուկան համալրելու հնարավորություն պիտի տա, հանրային, տնտեսական ակտիվություն ցուցաբերելու հնարավորություն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ հանրակրթության ոլորտում հաջորդ կարևորագույն ինստիտուցիոնալ փոփոխությունը 300 դպրոցի կառուցման, հանրակրթության պետական չափորոշիչի ընդունման շարքում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն է, որը նույնպես մեկնարկել է 2021 թվականին ու պիտի լինի շարունակական:

«Այդ գործընթացով մենք միջնաժամկետում լուծելու ենք երկու կարևորագույն խնդիր. բացառելու ենք պատշաճ որակավորում չունեցող ուսուցիչների մուտքը դպրոց և ուսուցիչների աշխատավարձերի շարունակական բարձրացման մեխանիզմ ենք ստեղծելու: Այս գործընթացն արդեն սկսված է, և 2021 թվականին տեղի ունեցած կամավոր ատեստավորման արդյունքում շուրջ 450 ուսուցչի աշխատավարձերը բարձրացել են 30-ից 50 տոկոսով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում