Երևանի մոլերից հափշտակություններ կատարող հանցավոր խումբ է բացահայտվել

ԼԼիլիթ Ասատրյան

Երևանի մոլերից հափշտակություններ կատարող հանցավոր խումբ է բացահայտվել: Այն ստեղծվել է 2020 թվականին: Խմբի կազմում տարբեր ժամանակահատվածներում ընդգրկվել է 18 անձ՝ մեծ մասը կանայք. ղեկավարներն ապահովել են նրանց անհրաժեշտ տեխնիկայով:

Յուրիկ Սարգսյան (ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ) - Այսինքն` ապահովում են խլացուցիչ սարքեր, որոնք նախատեսված են խանութ-սրահներում վաճառքի ենթակա ապրանքները խանութից դուրս բերելիս մուտքի մոտ անվտանգության նկատառումներով տեղադրված ձայնազդանշանային համակարգերը խլացնելու համար, որպեսզի հնարավոր լինի գողոնը դուրս բերել խանութից առանց այդ ազդանշաններ արձակելու:

Խմբի անդամներին ապահովել են հատուկ սարքերով, որոնցով հանվել են հագուստների վրա առկա մետաղական սարքերը՝ նվազագույնի հասցնելով բացահայտվելու հնարավորությունը:

Յուրիկ Սարգսյան - Յուրաքանչյուր անդամ ունեցել է հստակ դերակատարում, օրինակ` եղել է, որ խմբի անդամը ստանձնած է եղել խանութում որպես հաճախորդ շրջելու և այդկերպ խանութի աշխատակիցների ուշադրությունը իր վրա սևեռելու դերակատարումը, որպեսզի բուն գողություն կատարողի գործողությունները դուրս մնան խանութի աշխատակիցների ուշադրությունից:

Յուրաքանչյուր գողության դեպքով խմբի անդամներին տրվել են կոնկրետ խանութներից, երբեմն անգամ կոնկրետ ապրանք հափշտակելու ցուցումներ՝ նշում է քննիչը և հավելում՝ հափշտակվել է մոտ 6.5 միլիոն դրամ: Գործով կալանավորվել է միայն խմբի ղեկավարներից մեկը, մյուսները ստորագրությամբ կամ գրավի դիմաց ազատ են արձակվել:

Հեղինակ` Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում