Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Այս հարթակը կնպաստի նաև մեր երկրի անվտանգության համակարգերի հզորացմանը. ՀՀ նախագահը ներկա է եղել «ԱրմՀայԹեք 2022»-ի բացմանը

ՆՆարե Ոսկանյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է եղել մարտի 31-ից ապրիլի 2-ն անցկացվող՝ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում նշել է, որ իր համար այս միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ունի: «Մենք՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության պատասխանատուներս, հասկանալով այս ամենն ու գնահատելով նախարարության հնարավորությունը, դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին (ես այն ժամանակ զբաղեցնում էի նախարարի պաշտոնը), առաջարկեցի 2022 թվականին իրականություն դարձնել ՀՀ վարչապետի 2021 թվականի փետրվարին կայացրած որոշումը «ԱրմՀայԹեք 2022» ցուցահանդեսի կազմակերպման մասին: Մենք չէինք կարող կանխատեսել այն բոլոր դժվարություններն ու բարդությունները, որոնք ի հայտ էին գալու, սակայն ի պատիվ կազմակերպիչների՝ մեծ միջգերատեսչական խումբ էր աշխատում, այսօր այն իրականություն է դարձել»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը հնարավորություններ կստեղծի նոր համագործակցության, համատեղ ծրագրերի, ստեղծարար գաղափարների իրականացման համար:

«Այս հարթակը կնպաստի նաև մեր երկրի անվտանգության համակարգերի հզորացմանը՝ դրանով իսկ խթանելով տարածաշրջանում խաղաղ համատեղ գոյակցության, երկարաժամկետ խաղաղության հաստատման մեր գաղափարների իրականացումը»,- նշել է նախագահը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը կարևորել է նման ցուցահանդեսների անցկացումը: «Ցանկանում եմ շնորհավորել բոլորիս «ԱրմՀայԹեք» միջազգային ցուցահանդեսի կայացման առթիվ, և առաջին հերթին շնորհակալություն հայտնել այն ամբողջ կատարված աշխատանքի համար, որ կազմակերպիչները իրականացրել են, և այսօր ունենք այս որակյալ կազմակերպված միջոցառումը, որն իսկապես հաջողված է»,- նշել է ԱԺ փոխնախագահը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը բոլոր նախադրյալներն ունի աշխարհի տեխնոլոգիական քարտեզում հստակ դիրքավորվելու համար՝ դառնալու բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր:

«Սա, իհարկե, մեծ ջանքեր է պահանջում. համակարգված և համագործակցային աշխատանքային մոտեցում, ճիշտ թիրախավորված գործունեություն: Այս առումով «ԱրմՀայԹեք» ցուցահանդեսը ևս մեկ քայլ է նպատակին հասնելու համար՝ հանդիպելու ոլորտի ներկայացուցիչներին, ներկայացնելու ձեռքբերումները, ամրագրելու համագործակցության նոր շրջանակներ»,- ասել է Դավիթ Սահակյանը։

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունից հետո Հանրապետության նախագահն Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի, պաշտպանության նախարար նախարար Սուրեն Պապիկյանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ուղեկցությամբ շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մասնակիցների հետ, հետաքրքրվել նրանց ընթացիկ գործունեությամբ, զարգացման ծրագրերով:

Ցուցահանդեսը, որի ընթացքում հայկական և արտասահմանյան ավելի քան 50 ընկերություններ ներկայացնում են իրենց արտադրանքն ու ծառայությունները, նպատակ ունի խթանել ժամանակակից պաշտպանական տեխնոլոգիաներն ու ծառայությունները, ստեղծել համագործակցային նոր կապեր, ամրապնդել գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև գտնել նոր գործընկերներ և ներդրողներ։ Ցուցահանդեսը հյուրընկալել է պաշտոնական պատվիրակություններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Իրանից, Բելառուսից, Իրաքից և Իրաքյան Քրդստանից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում