Մամիկոնյանց - Արամ Խաչատրյան փողոցների միացումով Կոմիտասը զգալիորեն կբեռնաթափվի

ՎՎահե Կոստանդյան

Երևանում մոտ 270 մետր երկարությամբ նոր փողոցի շինարարական աշխատանքներն սկսված են: Առավոտյան և երկոյան ժամերին Կոմիտասով երթևեկելը ժամանակատար չի լինի: Մամիկոնյանց-Արամ Խաչատրյան փողոցների միացումով Կոմիտասը զգալիորեն կբեռնաթափվի:

Գեղամ Կարապետյան (Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ- Իմ կարծիքով՝ Կոմիտասը կբեռնաթափվի մոտ 30 տոկոսով:

Քաղաքապետարանի և Արաբկիր վարչական շրջանի նախագծով հիմա նշված փողոցների հարակից հատվածներում ապամոնտաժվում են համայնքային նշանակության հողերի վրա նախկինում առանց թույլտվության կառուցված ավտոտնակները: 167 միլիոն դրամ արժողությամբ նոր ճանապարհը կառուցելու համար, դեռ 2020-ին Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքների նկատմամբ Կառավարությունը հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում էր կայացրել: Գույքի օտարման գործընթացն արդեն ավարտվել է:

Գեղամ Կարապետյան - Այն շինությունները, որոնք ունեն պետական գրանցում, ճանաչվել են գերակա շահ: Հետնամասում գտնվում են սեփական տներ, որոնց փոխհատուցումն արդեն տրված է, ուղղակի ժամանակի խնդիր է, որ պետք է ապամոնտաժվեն. մոտ 350 միլիոն դրամի տրվել է փոխհատուցում:

Ժամկետի հարցում չեն ուշացնի՝ ասում է Գեղամ Կարապետյանը: Աշխատանքը մի քանի օր առաջ է մեկնարկել, արդեն հասցրել են ապամոնտաժել մոտ 30 ավտոտնակ, որոնք քաղաքաշինական փաստաթղթեր չեն ունեցել: Նախատեսվում է, որ փողոցներն իրար կմիանան մինչև տարեվերջ: Ավելի քան 30 ավտոտնակ դեռ պետք է ապամոնտաժեն, սակայն դա արդեն՝ բարեկարգման ծրագրերի շրջանակում:

Գեղամ Կարապետյան - Տվյալ տարածքում լինելու է խաղահրապարակ, ճեմուղի, կանաչ գոտի, երբ որ նախագիծը կլինի, մենք կլուսաբանենք դա քաղաքացիներին և կխնդրենք տվյալ ավտոտնակները ապամոնտաժել:

Եղած ավտոտնակները ևս չունեն քաղաքաշինական փաստաթղթեր, իսկ եթե մի քանիսն էլ ունենան, Կարապետյանը հավաստիացնում է՝ հարցը կկարգավորվի բացառապես օրենքի սահմանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում