Վեդիի ջրամբարի 60 տոկոսն արդեն պատրաստ է

ԼԼիլիթ Ասատրյան

Վեդի և Խոսրով գետերի վրա կառուցված ջրառ հանգույցներից հետո ջրի փոխադրող համակարգով ջուրը տեղափոխվելու է ջրամբար, ոռոգման համակարգը կառուցված է, 4 ճյուղով տեղափոխվելու է ջուրը: Ներտնտեսային ոռոգման ցանցի կառուցումը ևս փորձնականորեն ներառված է ծրագրում:

Փորձնական այս տարբերակում 8 համայնք է լինելու: Ընդհանուր առմամբ՝ ծրագիրը գետից մինչև ֆերմեր տարբերակն է ներառում: Վեդիի ջրամբարի կառուցման ծրագրի համակարգող Վարազդատ Մկրտչյանը քարտեզի վրա ցույց է տալիս աշխատանքի ընթացքը, բացատրում՝ լցնովի ջրամբարից արդեն ոռոգման համակարգով ջրամատակարարում է իրականացվելու դեպի 3200 հա հողատարածք: Ոռոգման համակարգի 36 կմ խողովակաշարն արդեն պատրաստ է:

Ջրամբարը ոռոգման ոչ մեխանիկական համակարգ է ունենալու: Այսպես կխնայվի նաև էլեկտրաէներգիան:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է 11 պոմպակայան շահագործումից դուրս հանել, ևս 4 պոմպակայան կաշխատեն մասնակի:

Վեդիի ջրամբարն առաջինն է, որ կառուցվում է հետխորհրդային Հայաստանում: Այստեղ շինարարությունը կանգ չի առել անգամ ձմռանը: Հիմա հիմնական պատվարի շինարարությունն է ընթանում, աշխատանքի մոտ 60 տոկոսն արված է:

Արդեն ավելի քան 270 շերտ կավ է տեղադրվել: Ամեն շերտ առանձին է լաբորատոր փորձաքննություն է անցնում: Որակի վերահսկողությունը կատարվում է ֆրանսիական արտելյան ընկերության կողմից, ամենօրյա վերահսկողություն են անում նաև լաբորատորիայի կողմից, յուրաքանչյուր շերտից վերցնում են, ստուգում, հետո թույլատրում հաջորդ շերտը:

Սերգեյ Սերեդա (Վեդիի ջրամբարի շինարարության տնօրեն) - Հայաստանում առաջին անգամ կիրառվեց ամերիկյան ստանդարտներով ծրագիր, Անդրկովկասում առաջին անգամ կիրառվել է այստեղ:

Լաբորատորիայի աշխատակիցների 99 տոկոսը տեղի բնակիչներն են: Տեղում են սովորել, արդեն մասնագիտացել են: Ջրամբարն ամբողջությամբ նախագծված է սեյսմիկ գոտու համար, նախագծային լուծումները սեյսմակայության բոլոր նորմերը պահպանվում են:

Այս մեծածավալ շինարարության համար 90 մլն եվրո է ներդրվել, 75 մլն-ը վարկային միջոցներ են, 15 մլն-ը՝ պետբյուջեից։ Նախատեսվում է տարեվերջին ավարտել աշխատանքը: Արդյունքում Վեդիի ջրամբարը կուտակած 29 միլիոն խմ ջրով կոռոգի ավելի քան 3200 հա, կնվազեցնի Սևանից ջրառը, իսկ լճի խնայված ջուրը կհասնի 2800 հա այլ տարածքներին:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում