ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4137 խախտում

ԳԳոհար Սարգսյան

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 21-27-ը մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4137 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 49 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 76, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 9 անձ։ 45 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 24-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 5-ը՝ առանց համարանիշերի, 52-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Բացի դրանից՝ 22 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։

Հանրապետությունում տեղացող առատ ձյունը որոշակի դժվարություններ է առաջացրել։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում