Պարեկները, կոտրելով մեքենայի ապակին, անգիտակից տղամարդուն հանել են սրահից. նա հոսպիտալացվել է

ԱԱրևիկ Աբելյան

Մարտի 25-ին՝ ժամը 10.40-ի սահմաններում, պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները ծառայության ընթացքում «Արմենիա» բժշկական կենտրոնի տարածքում նկատել են շարժիչը միացված «Օպել»։ Մեքենայի հետևի նստելատեղին գտնվող տղամարդը չի արձագանքել պարեկներին։

Ոստիկանները նկատելով, որ մեքենայի դռները կողպված են, և տղամարդն անգիտակից վիճակում է, կոտրել են ապակին և բժիշկների հետ անգիտակից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։

Ըստ նախնական տվյալների՝ «Օպելի» 48-ամյա վարորդը թունավորվել էր շմոլ գազից։

Տղամարդուն բժշկական կենտրոն տեղափոխելուց հետո պարեկները շարունակել են իրենց ծառայությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում