Գեղարքունիքի մարզում անցկացվել են պարեկային ծառայության թեմայով հանրային հանդիպում-քննարկումներ

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարզերում շարունակվում են պարեկային ծառայության թեմայով հանրային հանդիպում-քննարկումները։ Հերթականը մարտի 24-ին էր՝ Գեղարքունիքի մարզում։ 

Գավառի բնակիչների հետ հանդիպմանը բացման խոսք է ասել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը։ Նա նշել է, որ տարվա վերջին Գեղարքունիքի մարզում գործելու է պարեկային ծառայություն, իսկ մինչև ապրիլի 15-ը ոստիկանությունում ընդունվում են պարեկային ծառայության Գեղարքունիքի ստորաբաժանումում ծառայության անցնելու դիմումներ։

Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու պայմանների մասին խոսել է ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ներկայացուցիչ, ոստիկանության փոխգնդապետ Վլադիմիր Մինասյանը։

Ուսանողները, համայնքների ղեկավարներն ու քաղաքացիներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղել են ոստիկանության ներկայացուցիչներին։

Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները ներկայացրել են իրենց ծառայությունից մանրամասներ։ Ներկաները ծանոթացել են նաև պարեկային ծառայողական մեքենայի հնարավորություններին ու սպառազինությանը։

Հաջորդ հանդիպումը Սևանում էր։ Բանախոսները ներկայացրել են պարեկային ծառայության վերաբերյալ տեղեկատվություն, մարզում գործարկվելիք ստորաբաժանման գործառույթները, աշխատանքային պայմանները, դրույքաչափերը, պարեկներին տրամադրվող սոցիալական փաթեթները և այլն։ Պարեկները ներկայացրել են մայրաքաղաքում ծառայության ընթացքում օգտագործվող տեխնիկան ու դրանց հնարավորությունները։

Ոստիկանությունից հիշեցնում են, որ տարվա վերջին պարեկային ծառայություն կգործի Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։ Նշված մարզերի պարեկային ծառայության ստորաբաժանումներում աշխատանքի անցնելու դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 15-ը՝ ոստիկանության կրթահամալիրում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում