Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Պաշտպանել անձնական տվյալները սոցիալական ցանցերում

ՆՆարե Ոսկանյան

Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, շատերը սկսել են Տելեգրամում ալիքներ բացել: Տեղեկատվական անվտանգության մասնագետի խոսքով՝ եթե ոմանց համար Տելեգրամը մոդայիկ տեղ է, շատերի համար հարթակ է, որտեղ, ի տարբերություն սոցիալական այլ ցանցերի, գրաքննություն գրեթե չկա: Մինչդեռ Ֆեյսբուքում, օրինակ, հնարավոր է՝ գրառումներն արգելափակվեն, օգտատիրոջ համար սահմանափակումներ կիրառվեն:

Սամվել Մարտիրոսյան (տեղեկատվական անվտանգության մասնագետ) - Հատկապես վերջին՝ ուկրաինական պատերազմի հետ կապված ժամանակահատվածում, Տելեգրամը ստաբիլ ներբեռնումներով Հայաստանում առաջին տեղում է:

Սակայն մեր երկրում Ֆեյսբուքը շարունակում է մնալ ամենամեծ օգտատերեր ունեցող սոցիալական կայքը: Մարտիրոսյանն ընդգծում է՝ Տելեգրամում ևս քիչ չէ ապատեղեկատվությունը, սկսել են ակտիվ աշխատել նաև կիբեռհանցագործները:

Սամվել Մարտիրոսյան - Այն, ինչ կար առաջ Viber-ում, WhatsApp-ում կամ Ֆեյսբուքում, էդ ամեն ինչը սիրուն մտնում է նաև Տելեգրամ: Եթե Ֆեյսբուքում ձեզ կարող է անծանոթը գրել, ու ձեզ էդ նամակը չհասներ էլ, որովհետև ընկնում է այլ թղթապանակի կամ սպամի մեջ ու չի էլ հասնում ձեզ, Տելեգրամում ավելի հասանելի եք: Շատ մարդկանց կփորձեն թիրախավորել համոզել, որ ինչ-որ լավ բան են շահել: Մարդը, եթե Ֆեյսբուքից գնում է Տելեգրամ, պետք է հասկանա, որ սա էլ ապահով տեղ չէ, եթե ուշադիր չլինես:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ունի իրավասություն՝ քննել ֆիզիկական անձանց դիմումները և Անձնական տվյալների պաշտպանության օրենքի պահանջների խախտման դեպքում, ընդունել որոշում: Նախորդ տարի 50 վարչական վարույթ է հարուցվել:

Գևորգ Հայրապետյան (ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալութան պետ) - Որևէ կասկածի դեպքում, երբ ուղղակի կարծում են կամ չեն կողմնորոշվում՝ արդյոք նորմա՞լ է, որ իրենց տվյալներն էսպես կամ էնպես են օգտագործվում, անհրաժեշտ է դիմել գործակալությանը խորհրդատվության համար:

Անձնական տվյալներն ու հարթակները պաշտպանելու միջոցները բազմաթիվ են, ցանկալի է համացանցում ներկայացված տեղեկությունը համեմատել իրական տվյալների հետ:

Գևորգ Հայրապետյան - Օրինակ՝ եթե որևէ հավելված ուզում է ձեզնից ձեր հեռախոսում առկա կոնտակտները, ուղղակի մտովի պրոյեկտենք ֆիզիկական կյանքի վրա. եթե ես մոտենայի, և ձեր հեռախոսում առկա մարդկանց կոնտակտները խնդրեի, կտայի՞ք ինձ, թե՞ չէ: Եթե ինձ կմերժեիք ուրեմն իմաստ ունի հավելվածն էլ մերժել:

Մասնագետների հորդորն է՝ համացանցում խարդախության զոհ չդառնալու համար չտրամադրել անձնական տվյալներ՝ եթե անգամ դրանք պահանջում են հանրահայտ մարդիկ կամ ընկերություններ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում