Ադրբեջանի օգտագործած գործիքակազմն ավելի է ամրապնդում մեր դիրքերը ՄԱԿ-ի Միջազգային դատարանում. Վարդանյան

ԳԳոհար Սարգսյան

Արցախում մենք տարածքային խնդիրներ չենք լուծում, խոսքը ժողովուրդների իրավունքների մասին է: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում նշեց պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Խոսելով Արցախում ադրբեջանական միջամտությամբ գազամատակարարման դադարեցման խնդրի մասին՝ Վարդանյանը նշեց, որ ՀՀ Կառավարությունը և  խորհրդարանական դիվանագիտությունը բոլոր ջանքերը ներդրել են միջազգային գործընկերներին տվյալ իրավիճակի մասին տեղյակ պահելու և խնդիրը հնարավորինս արագ լուծելու վերաբերյալ:

«Այն վարվելակերպը և գործիքակազմը, որ այսօր օգտագործում է Ադրբեջանը, ավելի է ամրապնդում մեր դիրքերը ՄԱԿ-ի Միջազգային դատարանում՝ կապված Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի լուրջ խախտումների հետ, նաև առավել տեսանելի է դարձնում այն, որ Արցախում խնդիրը կրում է էքզիստենցիալ բնույթ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում