Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները թվայնացվում են. դա կնպաստի հեղինակների հանրահռչակմանը

ՆՆարե Ոսկանյան

Այս եղանակով Armenian National Music կազմակերպությունը 2021 թ. թվայնացնում է տարբեր շրջանների հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Սերգեյ Ումրոյան (Armenian National Music-ի համահիմնադիր, կոմպոզիտոր) - Մոտ 9000 էջ թվայնացված հայ երաժշտություն, ավելի քան 100 ստեղծագործություն ունենք: Մինչև 2025 թ. նպատակ ենք դրել, որ հայ երաժշտության թվայնացումը հասնի 100 տոկոսի:

Այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը գնում է թվայնացման, հայ կոմպոզիտորների շատ ստեղծագործություններ մինչև օրս նվագախմբերը կատարում են ձեռագիր նոտաներից օգտվելով:

Սա Հայաստանում երաժշտական ստեղծագործությունների մեծամասշտաբ թվայնացման առաջին փորձն է: Ընդ որում, ոչ թե սկանավորվում է թղթի վրա գրվածը կամ տպվածը, այլ 0-ից հատուկ ծրագրով ստեղծվում է թվայնացված տարբերակը:

Լուսինե Կարապետյան (երաժշտական ստեղծագործությունները թվայնացնող, դաշնակահար) - Ծրագիրը հնարավորություն է մեզ տալիս, բացի կլավիրից, կոնկրետ այս ստեղծագործության դեպքում նաև առանձնացնել ջութակահարի պարտիան:

15 հոգանոց թիմից թվայնացմամբ զբաղվում են 5-ը: Հետո տեսագրում են կատարումներ, որպեսզի հանրությունն իմանա, թե ինչպես են հնչում արդեն թվայնացված ստեղծագործությունները: Նոտաների հետ տեղադրում են anmmedia.am կայքում, որ հասանելի լինի բոլորին:

Կազմակերպության համահիմնադիր Տիգրան Քեշիշյանը ոլորտում լուրջ խնդիրներ է տեսնում: Ասում է, որ հայ կոմպոզիտորները հանրահռչակվելու խնդիր ունեն:

Տիգրան Քեշիշյան (Armenian National Music-ի համահիմնադիր, ջութակահար) - Ինքը ստեղծագործություն գրեց, հասանելի ա ընդամենը շատ փոքր սահմաններում ինչ-որ անձանց, բայց ոչ հասարակությանը: Ուզում ենք նախ՝ առաջինը կոմպոզիտորին հնարավորություն տալ դուրս գալ միջազգային շուկա, միանգամից: Ստեղծագործությունը գրեց, հնարավորություն ունի միանգամից դուրս գալու միջազգային շուկա:

Հայաստանում բնակվող կոմպոզիտորների ստեղծագործությունները հիմնականում մնում են թղթի վրա ու մեծ տարածում, ճանաչելիություն ձեռք չեն բերում, որովհետև ստեղծագործությունները թվայնացնելու համար ֆինանսական բավական միջոցներ են անհրաժեշտ: 

Կազմակերպությունն օգնում է կոմպոզիտորներին իրենց ստեղծագործությունները թվայնացնել և հասանելի դարձնել ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս, ունենալ մեծաթիվ ունկնդիրներ ու հետևորդներ:

Մինչև տարեվերջ թվայնացված ստեղծագործությունների թիվը կավելանա ևս 60-ով:

Հեղինակ՝ Մերի Աղաջանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում