Անտանելի հումանիտար իրավիճակ էր. ՀՀ ՄԻՊ-ը՝ Խրամորթ կատարած այցի մասին

ԳԳոհար Սարգսյան

Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը խոսեց Արցախ կատարած  իր այցի, այնտեղ կատարած արձանագրումների ու հետևությունների մասին:

Գրիգորյանը նշեց, որ հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտոնատար անձանց հետ, այցելել Խրամորթ գյուղ ու շփվել բնակիչների հետ:

«Իմ այցի ժամանակ դեռևս մոտ 2 շաբաթ էր, ինչ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սկսվել էր բարձրախոսներով հոգեբանական ճնշում գործադրելու գործընթացը: Խիստ մտահոգիչ էր այն իրավիճակը, որ տեսա այնտեղ: Խոսքը բնակչության հոգեբանական վիճակի մասին է: Այցից հետո ցավալիորեն ունեցանք շատ ավելի լուրջ զարգացումներ, ընդհուպ ինտենսիվ կրակոցներ, մեծ տրամաչափի զենքերից կրակոցներ ու նաև հետագայում գազի անջատման ու էլեկտրաէներգիայի անընդհատ ընդհատումների պայմաններում անտանելի հումանիտար իրավիճակ էր»,- ասաց Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ այցելել է նաև Ստեփանակերտում գտնվող տեղահանված բնակիչների ժամանակավոր կացարան:

«Զբաղվածության, սոցիալական ինտեգրման, երեխաների ադապտացման խնդիրները շատ էին»,- ասաց ՄԻՊ-ը:

Խոսելով այցից հետո իր կատարած հետևությունների մասին՝ Գրիգորյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից ճնշման, ահաբեկման, հայաթափման նպատակ հետապնդող քաղաքականությունը շարունակական է:

Լրագրողները Մարդու իրավունքների պաշտպանին հարց ուղղեցին Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մասին: 

«Խաղաղության խոսակցությունները, կամարտահայտման բարձրաձայնումները պիտի ապացուցված լինեն նաև գործողություններով: Առնվազն վերջին 2 շաբաթվա իրադարձությունները և էսկալացիաները, ներառյալ հումանիտար իրավիճակի լարվածությունը ցույց են տալիս, որ խաղաղության մասին խոսակցությունների համար ուղղակի միջավայր ու գործողություններ չկան: Դրանք, մեղմ ասած, ադրբեջանական կողմից անկեղծ չեն»,- ասաց Գրիգորյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում