Արմավիրում ՃՈ ուժեղացված ծառայության ընթացքում 5 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք

ԼԼիլիթ Ասատրյան

Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, գումարտակի ղեկավար կազմի գլխավորությամբ, մարտի 7-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Արմավիրի մարզում։ Ուժեղացված ծառայության նպատակը առանց համարանիշների տրանսպորտային միջոցներ հայտնաբերելն էր։

Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում հայտնաբերվել է առանց համարանիշների 3 տրանսպորտային միջոց։

Բացի այդ, ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է երեք տասնյակից ավելի արձանագրություն։

Հայտնաբերվել են առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 5, թաղանթապատված դիմապակիով՝ 5, առանց համապատասխան փաստաթղթերի՝ 2 մեքենա։

5 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում