Ադրբեջանական կողմը խոչընդոտներ է հարուցում գազամատակարար ընկերության և խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների համար. Արցախի ՄԻՊ

ԼԼիլիթ Ասատրյան

Արցախում լարվածությունն այսօր էլ պահպանվում է, բայց ոչ նույն ինտենսիվությամբ, «Լուրերի» հետ զրույցում հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Նա տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար նույն ուղղությամբ ականանետի կիրառմամբ կրակոցներ է արձակում:

Երեկվա դրությամբ՝ հակառակորդը Խրամորթի ուղղությամբ ցուցադրաբար կուտակել էր նաև ծանր տեխնիկա: Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ տեղեկություն կա, որ տեխնիկան նորից հետ է շարժվել, և հիմա կուտակումներ չկան:

Անդրադառնալով Արցախում վթարված գազատարի վերականգնման շուրջ բանակցությանը՝ Ստեփանյանը նշել է, որ այս պահի դրությամբ այն տապալվել է:

Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) - Միակ ու հիմնական պատասխանատուն այս ամենի ադրբեջանական կողմն է: Անընդհատ խոչընդոտներ է հարուցում և՛ գազ մատակարարող ընկերության աշխատակիցների, և՛ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների համար, որոնք չեն կարողանում մուտք ունենալ դեպքի վթարի վայր, իսկ դա իր հետ բերում է բազմաթիվ հումանիտար խնդիրներ Արցախում:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում