Խուզարկությամբ հայտնաբերվել են ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք

ԼԼիլիթ Ասատրյան

Հարուցված քրեական գործի քննության շրջանակում Գորիսի ոստիկանները մարտի 5-ին խուզարկել են Տեղ համայնքի Քարաշեն գյուղի 38-ամյա մի բնակչի բնակության վայրը։ Տանը կից գոմում, որը պահեստարան էր ծառայում, հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու պահունակ՝ լիցքավորված 42 փամփուշտով:

Տղամարդն իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը 44-օրյա պատերազմից հետո բերել էր Արցախից:

Զենք-զինամթերքը առգրավվել, փաթեթավորվել և կնիքվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Տղամարդը ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում