Ժողովրդագրի մագիստրոսական երկամյա ծրագիր՝ ԵՊՀ-ում

ՌՌոզա Խաչատրյան

Հայաստանն ունի արագ ծերացող բնակչություն: Խորհրդային տարիներին մեր երկրում ծնելիության գործակիցը շուրջ 2.6 էր, վերջին 10-ը տարիներին՝ 1.6, այսինքն՝ չկա պարզ վերարտադրություն: Ժողովրդագրական մարտահրավերներին դիմակայելու համար մասնագիտական վերլուծության կարիք կա, բայց մասնագետներ՝ ժողովրդագիրներ, չկան:

Ծովինար Հարությունյան (ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ղեկավար) - Մեր խնդիրն է ունենալ մասնագետներ, որոնք կարողանան ժամանակին հետազոտությունների, ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել մեր խնդիրները, աշխարհի փորձը, բերել և ադապտացնել մեր իրավիճակում, որ աջակցենք Կառավարությունն իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ դրանց լուծում տանք:

Ժողովրդագրական խնդիրները և դրանց լուծումն առաջարկող մասնագետների պակասը համընդհանուր է ամբողջ աշխարհում: Բացը լրացնելու համար՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը Մայր բուհում ներկայացնում են ժողովրդագրի մագիստրոսական ծրագիրը:

Նարեկ Մկրտչյան (ՀՀ ԱՍՀ նախարար) - Շատ կարևոր է, որ մենք ունենանք մասնագիտական համայնք, եթե անգամ հիմա չկա, պետք է մտածենք վաղվա համար: Պետք է ստեղծենք մասնագիտական համայնք, որը կարողանա վերլուծել այդ խնդիրների խորքային պատճառները, որից կկարողանանք հետևություններ անել և քաղաքականություն մտածել:

Աշխարհում դեմոգրաֆների մագիստրոսական ծրագրեր կան: ԵՊՀ-ն էլ ամենայն հավանականությամբ 2023-ի սեպտեմբերից ուսանողին կառաջարկի ժողովրդագրի մագիստրոսական 2-ամյա ծրագիր: Մինչ այդ համագործակցության հնարավորություն կա արտասահմանյան մի շարք բուհերի հետ:

Հովհաննես Հովհաննիսյան (ԵՊՀ ռեկտոր) - Այսօր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը վստահեցնում է, որ լավագույն մասնագետներին միանգամից կառաջարկվի աշխատանք: Այդ տեսանկյունից կարելի է ասել, որ աշխատանքի հարցը մի քանի սերնդի շրջանավարտների համար կարելի է լուծված համարել:

Եթե 90-ականներին բնական հավելաճը, այսինքն՝ ծնունդների և մահերի թվի տարբերությունը, տարեկան կազմում էր շուրջ 60 հազար, ապա 2020-ին՝ կազմել է շուրջ 1000:

2021-ին էլ բոլոր մարզերում՝ բացի Գեղարքունիքից և Երևանից, ավելի շատ մարդ մահացել է, քան ծնվել է:

Նախարարությունը հույս ունի, որ ժողովրդագիրները կօգնեն ճիշտ քաղաքականություն մշակել՝ հաղթահարելու հիմնախնդիրները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում