Զինվորի տան տղաների Մարտի 8-ի անակնկալը մայրանալ պատրաստվողներին

ԱԱրևիկ Աբելյան

Պատերազմից՝ ծննդատուն, որտեղ կյանքի շարունակությունն է: Զինվորի տան տղաների Մարտի 8-ի անակնկալը երեխայի ծնվելուն սպասող մայրիկների համար է:

5 տարի սպասել է մայրանալուն և միանգամից եռյակի մայրիկ է դառնալու: Պատերազմը հաղթած տղաների անակնկալն էլ եռապատկեց հուզմունքը:

Անահիտ Վարդանյան - Իհարկե հուզիչ էր, բառեր չեմ գտնում: Համ շփոթված ենք, համ ուրախ:

Մարտի 8-ին ծննդատուն այցելելը տղաների ցանկությունն ու առաջարկությունն է եղել: Ծիծաղում են՝ այսպիսի Մարտի 8 երբեք չեն ունեցել ու երբեք չեն մոռանա: Հենց ծննդատանն են խոստանում՝ երեխաներ ունենալ ու շատ:

Իշխան Ասլանյան - Պատրաստվում եմ ամուսնանալ ու ամենաքիչը պետք է 4 երեխա իմ տանը լինի:

Գևորգ Ավագյան - Ես ամուսնացած եմ, 3 երեխա ունեմ, հլը լավերը հետևն են:

Ավելացնում է՝ մնում է վերջնական ապաքինվի, գնա տուն: Տունը Ջավախքում է՝ պատերազմի օրերին եկել էր հայրենիք՝ հայրենիքը պաշտպանելու:

Ծնվեց Ավետիքը՝ 3 կգ 156 գրամ: Ծնարանի մուտքի մոտ փոքրիկի առաջին ճիչը լսելուն սպասում էին նաև հայրենիքի պաշտպանները: Նորածին պաշտպանին մաղթանքը մեկն է՝ մեծանա հայրենիքը զարգացնելու համար, պաշտպանելու կարիք էլ չլինի:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում