Դավթաշենում կառուցապատողն անհետացել է. խաբված քաղաքացիները պահանջում են առանց փաստաթղթի վճարած փողը

Մոտ 25 օրից Երևանի բազմաբնակարաններից մեկում սեփականատերերը պետք է նորամուտ տոնեին, բայց հաճելի պատրաստությունների ու իրենց դուռը թակող առաջին հյուրերին ընդունելու փոխարեն՝ թակում են պետական գերատեսչությունների դռները:

Կառուցապատող ընկերությունը շինարարությունը սկսել ու չի ավարտել, բայց հասցրել է մոտ 80 ընտանիքից տան ամբողջ գումարը վերցնել, հետո վաճառել ընկերությունը մեկ ուրիշին ու գնացել իր գործերով:

Բնակիչների մեղքն է, որ, իբրև թե զեղչ ստանալու համար, ոչ թե առքուվաճառքի գործարք են արել, այլ փողը տվել են որպես փոխառություն՝ առանց պատշաճ փաստաթղթավորման, ու հիմա չգիտեն՝ ինչ անել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում