Վերջին օրերին կտրուկ ավելացել է Հայաստանում հաստատվել ցանկացողների թիվը. դիմողները միայն հայեր չեն

ՎՎահե Կոստանդյան

Վերջին մի քանի օրվա ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի էլեկտրոնային հասցեին նամակ են գրում ոչ միայն հայերը:

«5-ից 10 րոպեն մեկ նոր նամակ ենք ստանում»,- ասում է գրասենյակի աշխատակիցը:

Հայաստանում որտեղ ինչ արժեն բնակարանները, դրանց վարձավճարները, նույնիսկ հետաքրքրվում են բնակելի թաղամասից մանկապարտեզի կամ խանութների հեռավորության մասին: Ընդամենը 5 օր առաջ բացված տելեգրամյան ալիքն արդեն 7 հազար հետևորդ ունի, որոնց 90 տոկոսը հայ չէ:

Զարեհ Սինանյան (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար- Մեծ ցանկություն կա անձանց մոտ` հայտնվել Հայաստանում տարբեր կարգավիճակներով: Եթե նկատում եք` չեմ ասում «հայազգի» անձանց, ասում եմ անձանց, որովհետև այս պահին նաև ոչ հայեր այդ երկրներից ցանկություն ունենեն լինել Հայաստանում:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին հիմնականում դիմում են քաղաքացիություն ստանալու, կամ բիզնեսը Հայաստան տեղափոխելու հարցերով: «Դիմումների թիվը այս պահին մի քանի հարյուրի է հասնում»,- ասում է Զարեհ Սինանյանը: Բիզնեսը Հայաստան տեղափոխելու հարցով հետաքրքրված են հատկապես բարձր տեխնոլոգիաների ընկերությունները:

Զարեհ Սինանյան - Մենք հիմնականում ՏՏ ոլորտի հետ ենք առնչվում, բայց համոզված ենք, որ տնտեսական անկայունությունը խտրականություն չի անում բիզնեսների մեջ, որոնք կցանկանան ավելի կայուն տեղ ընտրել իրենց համար:

Հայաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացող հայերը ցանկանում են նաև, որ գործընթացը արագացված կարգով լինի: Ի դեպ, Հայաստանի համար ծանր համարվող 2020 թվականին քաղաքացիություն ստանալու համար դիմել է 9 հազար, 2021-ին` 8 հազար մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում