Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Հայաստանում տուբերկուլոզի դեպքերը նվազել են

ՆՆարե Ոսկանյան

Մեր երկրում տարիներ շարունակ տուբերկուլոզի դեմ ակտիվ պայքարը տվել է դրական արդյունք: Հայաստանը դուրս է եկել մերձեվրոպական տարածաշրջանի՝ տուբերկուլոզի բարձր հիվանդացություն ունեցող երկրների շարքից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Դադարեցնել տուբերկուլոզը» ռազմավարությամբ՝ մինչև 2035 թվականը երկրները պետք է հասնեն տուբերկուլոզի դեպքերի 90 %-ով նվազման:

Արտակ Մանուկյան (ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, կրծքային վիրաբույժ) - Ներկայումս մենք գտնվում ենք 2021-2025 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքում, որի շրջանակներում պետք է հասնենք նրան, որ Հայաստանում տուբերկուլոզային հիվանդությամբ հիվանդացածների թիվը իջնի, և 2030 թվականին հիվանդությունը վերանա:

Հայաստանում նախորդ տարի 100 հազ. բնակչի հաշվով արձանագրվել է մոտ 13 դեպք՝ 2011-ի համեմատ նվազելով մոտ 4 անգամ: 2021-ին արձանագրվել է ակտիվ տուբերկուլոզի 426 դեպք՝ 2020-ի՝ 444-ի համեմատ:

Նաիրա Խաչատրյան (Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար) - Վերջին մեկ տարվա մեր ձեռքբերումներից է այն, որ մեր ամփոփված տվյալներով՝ ունենք բավականին ցածր մահացության աստիճան, այդպիսի ցուցանիշ դեռ երբեք վերջին տասնամյակում չի գրանցվել:

2021-ին տուբերկուլոզի հետևանքով մահվան 18 դեպք է գրանցվել՝ 2011-ի 44-ի համեմատ: Դեպքերի հայտնաբերումից մինչև արդյունավետ բուժման մեթոդներ. ռազմավարական ծրագրով նոր միջոցառումներ են ամրագրվել:

Արտակ Մանուկյան - էս տեսանկյունից՝ Թոքաբանության ազգային կենտրոն վերանվանվելով՝ մեզ հնարավորություն տրվեց զբաղվենք նաև ոչ տուբերկուլոզային հիվանդություններով, և 2021 թվականի օգոստոսից մենք բացեցինք թոքաբանության բաժանմունք, որտեղ բուժում են ստանում ոչ տուբերկուլոզային հիվանդությամբ բոլոր հիվանդները, որոնք ունեն թոքերի խնդիրներ, թոքաբորբ, բրոնխիտներ:

Բաժանմունքն ունի առանձին մուտք և ընդունարան: Բժիշկ Կարեն Պողոսյանն ընդգծում է՝ տուբերկուլոզը խարան չէ. բուժելի հիվանդություն է: Ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 68 պացիենտ:

Կարեն Պողոսյան (Թոքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն բուժական գծով, գլխավոր բժիշկ) - Հիմնական ախտանիշները, որ պետք է իմանա մեր բնակչությունը, հազն է, որն ուղեկցվում է արնախումով, երբ պացիենտը խորխում տեսնում է արյան հետքեր, նիհարելը առանց որևէ լուրջ պատճառի: Նման դեպքում ցանալի է դիմել թեկուզ պոլիկլինիկա՝ առաջնային հետազոտություն անցնելու համար:

Նաիրա Խաչատրյան - Բավականին մեծ ձեռքբերում է, երբ ունենք բուժման մարդակենտրոն մոդելներ: Դա վերահսկվող բուժում է և տևում է 6-ից մինչև 20 ամիս, և բժիշկները միշտ պացիենտի կողքին են՝ նրան աջակցելու, այդ դժվար ճանապարհը առանց խոչընդոտների անցնելու համար:

Արտահիվանդանոցային բուժման փուլում վերահսկողական մի քանի մոդելներ են կիրառվում: Օրինակ՝ նախորդ տարվանից հիմնականում երկարատև բուժում ստացող հիվանդները, հեռախոսային հավելվածի միջոցով, տեսագրում են դեղերը, դրանք խմելու գործընթացը և ուղարկում իրենց բժշկին:

Նաիրա Խաչատրյան - Բուժքույրը կամ բժիշկը, դիտարկելով ուղարկված տեսանկարը, հաստատում է կամ չի հաստատում: Եթե հիվանդը ճիշտ է խմել, բոլոր դեղերն է խմել ճիշտ ժամանակին, ուրեմն հաստատում է:

Ոլորտի պատասխանատուներն ընդգծում են՝ պետպատվերի շրջանակում գործում է նաև ապակենտրոնացված համակարգ: Մարզային պոլիկլինիկաներում գործում են տուբերկուլոզային կաբինետներ՝ իրենց գործիքակազմով, որ հիվանդի բուժումը, իր բնակության վայրում, հասանելի լինի:

Տուգանվել են «Ռադիոտունը», «Ավտոռադիոն» և «Նոյյան տապանը». ՀՌՀ

Տուգանվել են «Ռադիոտունը», «Ավտոռադիոն» և «Նոյյան տապանը». ՀՌՀ

Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը

Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը

Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գումարտակ, հետևել ծառայության կազմակերպմանը

Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գումարտակ, հետևել ծառայության կազմակերպմանը

Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Թբիլիսիում մեկնարկել է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումը․ մասնակցում է նաև ՀԾԿՀ-ն

Թբիլիսիում մեկնարկել է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումը․ մասնակցում է նաև ՀԾԿՀ-ն

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում