ՀՀ-ում չկա պետության կողմից արհեստականորեն ստեղծված՝ շուկա մուտք գործելու խոչընդոտ. ՄՊՀ նախագահ

ԳԳոհար Սարգսյան

Պատգամավորներից մեկն ԱԺ նիստի ընթացքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին հարցրեց, թե արդյոք կա՞ն ընկերություններ, որոնք 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում ունեին մոնոպոլ դիրք, բայց նույնը չունեն 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ: 

«Իհարկե կարող եմ նշել, ուղղակի չգիտեմ՝ արդյոք կոռե՞կտ է անուններ նշել: Հավի մսի շուկայում առաջին տեղը զբաղեցնող տնտեսվարող սուբյեկտի մասնաբաժինն էականորեն նվազել է, շաքարի շուկայում առաջին տեղը զբաղեցնող տնտեսվարող սուբյեկտի մասնաբաժինն էականորեն նվազել է, կենտրոնացվածությունը նվազել է»,- ասաց Գևորգյանը: 

Գևորգյանը նաև վստահաբար նշեց, որ այսօր ՀՀ-ում չկա պետության կողմից արհեստականորեն ստեղծված՝ շուկա մուտք գործելու խոչընդոտ: 

«Դա չի նշանակում, որ տնտեսական մրցակցությունը խաթարող գործողություններ հենց բիզնեսները չեն անում: Օրինակ՝ ձվի շուկայում մենք հարուցել ենք գերիշխող դիրքի և հակամրցակցային համաձայնության վարույթներ, դատարանը վերջերս մեր որոշումներից մի քանիսը պաշտպանեց»,- ասաց Գևորգյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում