Մեկնարկել են մարտական զենք կրելու իրավունք ունեցող ՊԵԿ-ի աշխատակիցների հրաձգության կրակային վարժանքները

ԱԱրսեն Մկրտչյան

ՊԵԿ-ի հրաձգարանում մեկնարկել են 2022 թ. հրաձգության կրակային  վարժանքները: Մանակցել են կոմիտեի տարբեր ստորաբաժանման աշխատակիցներ, որոնք  զենք կրելու իրավունք ունեն: 2021 թ. կրակային վարժանքների ժամանակ վերապատրաստվել է կոմիտեի մոտ 80 աշխատակից: Այս տարի մասնակիցների թիվը կգերազանցի 100-ը: Տարեվերջին կամփոփվեն ՊԵԿ-ի կրակային պատրաստվածության ցուցանիշները:

Հիշեցնենք, որ  «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն օրենսդիրն ընդունեց 2021 թ. մարտի 3-ին: Նախագծի մշակումը պայմանավորված էր ՊԵԿ-ին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ: Մարտական զենքի կիրառությունը նախատեսվում է կոմիտեի  օպերատիվ-ծառայողական, մաքսանենգության, ներքին անվտանգության և մաքսային սահմանով տրանսպորտային միջոցներում ապօրինի ապրանքների տեղափոխումը խափանելու, բացահայտելու գործընթացներում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իր հրաձգարանն ունի: Այն համապատասխանում է հրաձգության անվտանգության բոլոր նորմերին` համապատասխան լիազորված մարմնի կողմից  ստացել է հրաձագային օբյեկտներ գործարկելու թույլտվություն:

Զենք պահելու, կրելու և օգտագործելու թույլտվություն ստանալու նպատակով  նոր աշխատակիցների համար ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնում կանցկացվեն հատուկ պատրաստության դասընթացներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում