Շուռնուխում 4 բնակելի տուն շուտով պատրաստ կլինի

ԱԱրևիկ Աբելյան

Պատերազմի հետևանքով անօթևան մնացած շուռնուխցի ընտանիքների համար պետական աջակցությամբ նույն բնակավայրում կառուցվող 13 առանձնատնից 4-ը շուտով պատրաստ կլինեն: 170 ք. մ մակերեսով 5 սենյականոց տները նախատեսված են միջինը 5 անդամ ունեցող ընտանիքների համար: Կառավարության աջակցությամբ կառուցվող յուրաքանչյուր տան համար նախատեսված է մոտ 55 մլն դրամ: Արդեն մեկնարկել են ներքին հարդարման աշխատանքները: Տները շահագործման կհանձնեն ավարտուն տեսքով:

Մելիքսեթ Պողոսյան (Սյունիքի մարզպետ) - Արդեն 4-ի տանիքը դրել են ու  հերթով դրվում է, շատ որակյալ աշխատանք է: Ոչ մի խնդրի չկա:

Նոր թաղամասում առանձնատների կողքին կլինի առևտրի սրահ, մանկապարտեզ, ստորգետնյա խաղասրահ և սքեյթի հարթակ: Թաղամասի շինաշխատանքներին հետևում է Սյունիքի մարզպետը: Գոհ է կառուցապատման ընթացքից, ասում է՝ կարևոր է, որ անտուն մնացած շուռնուխցին զգա՝ պետությունն իր կողքին է: Շինարարները դուռ-պատուհան արդեն դրել են, գաջապատման աշխատանքներն են ընթանում:

Վարդան Վարդանյան (շինարար) - Ով էս տանը ապրի, թող 15 հատ երեխա ունենա, ինչ կորցրել ենք, թող վերականգնվի: Շուռնուխը բարգավաճի, երեխեքը շատանան, ով որ տուն է կորցրել, գան ապրեն:

Շուռնուխում կառուցվող նոր թաղամասը կլինի Սյունիքի ճարտարապետական ավանդական սկզբունքներով՝ կարմիր տանիքներով և պատերի բալենի շարվածքով: Գյուղատնեսությունն ու անասնապահությունը խթանելու համար կառուցվելու են նաև խելացի անասնագոմ, սպանդանոց, սառնարանային տնտեսություն և պահեստներ:

Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում