ՀԱԱՀ գիտաշխատողները հողամշակ նոր մեքենաներ են նախագծել

ՔՔրիստինե Ոսկանյան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բակում գիտաշխատողների երկու տարվա աշխատանքի արդյունքն է: Հողամշակ ֆրեզ մեքենան բուհում են նախագծել ու վերջնական տեսքի բերել: Ինտենսիվ ագիների մերձբնային, մինչծառային տարածությունների հողի մշակման, փխրեցման, մոլախոտերի դեմ մեխանիկական պայքարի համար է նախատեսված:

Արթուր Ալթունյան (ՀԱԱՀ դաշտավարության և անասնապահության մեքենայացման բաժնի ղեկավար) - Նման արտադրանք, որ հողամշակման ֆրեզման աշխատանք կատարի, չկա:

Սարքն առաջինն է, որ նախագծումից մինչև աշխատանքային տեսք Հայաստանում է մշակվել: Հասցրել են այգի մտցնել, աշխատանքը գնահատել:

Արթուր Ալթունյան - Փորձարկել ենք այգիներում ծրագրի համաֆինանսավորողի այգում՝ Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքում: Արդյունքները գոհացնող են:

Ալբերտ Գրիգորյան (ՀԱԱՀ դաշտավարության և անասնապահության մեքենայացման բաժնի գիտաշխատող) - Մեր նորարարությունը կամ մեր ավանդն այն է, որ մենք նախագծում են մեքենաներ, որոնք նախագծված են Հայաստանի հողային կլիմայական պայմաններում:

Պետական դրամաշնորհով նախագծած մեքենան միակը չէ, ևս մեկն էլ ավանդական այգիների համար է նախատեսված, որտեղ ծառերը հաստաբուն են, միջծառային հեռավորությունն էլ մինչև 7 մետրի է հասնում: Մեքենաները տրակտորների կցորդիչներ են լինելու, տեխնիկական լուծումների համար էլ գյուտի արտոնագիր են ստացել:

Արթուր Ալթունյան - Սխեման ենք մշակել և ինտենսիվ այգեգործության մեջ կիրառել ենք հիդրոհամակարգ, որը հեշտացնում է մեքենայացման համակարգը և նվազեցնում է ծառաբնի վնասման խնդիրը:

Ինտենսիվ ու ավանդական այգիների համար նախատեսված հողամշակման սարքավորումները պատրաստ են շուկա դուրս բերել: Ներմուծվածներին ո՛չ գնով, ոչ էլ պարամետրերով չեն զիջում:

Արթուր Ալթունյան - Մեր մեքենան տեխնոլոգիական գործընթացի մասով չի զիջում, շեշտը դրել էինք, որ պետք է համապատասխանի հողատիպերի շահագործմանը, և գնային սեգմենտում էլ ունենք մատչելի պրոդուկտ:

Սարքավորումները մրցունակ են, բայց արտադրության խնդիրներ կան: Գիտական արտադրանքը շուկա հանելու համար, ասում են, համակարգային մոտեցում է պետք:

Ալբերտ Գրիգորյան - Գիտությունից արտադրություն շղթան բաց է մնում, պետությունը գումարները տալիս է, արդյունքը ստանում ենք, առաջընթաց չկա. արտադրություն մտնելու համար շղթան փակվում է:

Այստեղ հույս ունեն, որ գիտությանը հատկացվող գումարներից զատ՝ Կառավարությունը նաև գիտական արդյունքը իրացնելու հարցում ձեռք կմեկնի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում