Հայաստանում մեկնարկել է սիրողական ձկնորսության շրջանը. որ ձկնատեսակից և որքան կարելի է որսալ

ՎՎահե Կոստանդյան

Հայաստանում մեկնարկել է սիրողական ձկնորսության շրջանը: Ըստ Շրջակա միջավայրի նախարարի հրամանի, բացի Սևանա լճից, վարձակալված կամ սեփականություն համարվող ջրային տարածքներից, Հայաստանի մյուս գետերում, լճերում, ջրամբարներում արդեն կարելի է ձկորսությամբ զբաղվել: Սևանում կարելի է միայն կարաս որսալ: Սիգի որսի թույլտվություն դեռ չկա:

Սևակ Բալոյան (ՇՄՆ կենսառեսուրսների կառավարման վարչության պետ) - Նախարարի հրամանում սահմանվել է թվով 16 կենդանատեսակ, որից 15-ը ձկնատեսակներ են և մեկը պատկանում է խեցգետնակերպերին:

Ձկնորսության սիրահարներն արդեն կարող են դիմել Շրջակա միջավայրի նախարարություն, կնքել պայմանագիր, որում հստակ նշվում են թույլատրելի որսի կենդանատեսակը, քանակը, ջրային տարածքը:

Սևակ Բալոյան - Օրինակ՝ կարմրախայտ թույլատրվում է յուրաքանչյուր որս օրվա ընթացքում մեկ կիլոգրամից ոչ ավելի: Այն ձկնորսները, որոնք մեկ կիլոգրամից ավելի կորսան, տեսչական մարմինները արձանագրելու դեպքում  կսկսեն պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմները կիրառել:

Անսահմանափակ կարող են որսալ ծիածանափայլ ֆորել: Սիրողական ձկնորսությունը թույլատրվում է միայն ձկնորսական կարթերով:

Սևակ Բալոյան - Թույլատրվում է յուրաքանչյուր ձկնորսի՝ ունենալ առավելագույնը երկու ձկնորսական կարթ, յուրաքանչյուր կարթը՝ առավելագույնը երկու կեռանով:

Տարվա ընթացքում յուրաքանչյուր ձկնատեսակ տարբեր ժամանակահատվածներում է ձվադրում: Նախարարությունից հորդորում են հետևել պայամանագրով ամրագրված կանոններին ու հատկապես ձվադրման փուլում ձկնորսությամբ չզբաղվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում