Հոգեկան առողջության կենտրոնների խնդիրները. ոլորտի բարեփոխումներն ընթացքի մեջ են

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի ու երևի ամբողջ աշխարհի հոգեկան առողջության կենտրոններում բուժվող մարդիկ ցանկանում են շուտ տուն գնալ։ Միայն թե դա այնքան էլ նրանց կամքից կախված չէ։ Առաջին հերթին պետք է բավարար լինի առողջական վիճակը, որ հանրության համար վտանգ չներկայացնեն: Բացի դրանից՝ պետք է ապրելու տեղ ունենան կամ խնամակալ, իսկ բուժհաստատություներում նրանց դիտավորյալ երկար պահելու պատճառներ դժվար թե լինեն. կենտրոնների մի մասը գերբեռնված է, մյուսներում շենքային պայմաններն են վատ։ Այս ու այլ պատճառներով մեզ մոտ որոշ չափորոշիչներ խախտվում են։ Իրավիճակը շտկելու համար վերջին տարիներին բյուջետային հատկացումներն ավելացել են. եթե, օրինակ, 2017-ին 2.7, 2018-ին էլ 2.3 մլրդ դրամ է տրվել բոլոր հաստատություններին միասին, անցյալ տարի հատկացումը 3.3 մլրդ դրամից ավելի է եղել։

Կենտրոններում այժմ հիմնանորոգում է ընթանում, հաստատությունների ղեկավարները հավաստիացնում են՝ վերջին տարիների փոփոխությունները դրական են ազդել բուժառուների առողջության վրա։ 

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում