Ծխախոտի օգտագործման սահմանափակումներն ուղղված են մարդկանց առողջությունը պահպանելուն. Ավանեսյան

ԳԳոհար Սարգսյան

Մարտի 15-ից ուժի մեջ է մտնում հանրային սննդի վայրերում՝ ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում ծխելու արգելքը: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հիշեցրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ուզում եմ ընդգծել Կառավարության կարևոր հանձնառությունը կանխարգելիչ, կարևոր այս փոփոխությունների հետ կապված: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ոչ վարակիչ հիվանդություններից՝ սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ, մենք ունենք մահացության բավականին բարձր բեռ: Այս բոլոր սահմանափակումներն ուղղված են մարդկանց առողջությունը պահպանելուն, նաև մեր երիտասարդներին պաշտպանելու նման վնասակար սովորություններից»,- ասաց Ավանեսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ պետք է քաջալերել մարդկանց ավելի քիչ ծխել:

«Այս արգելքի ամենակարևոր նպատակը հանրային առողջության պահպանումն է»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում