Սահմանափակում ենք ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը, օգտագործումը. Քերոբյան

ԳԳոհար Սարգսյան

Կառավարությունը հաստատեց ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը:

Դրանով սահմանվում են նիկոտին պարունակող արտադրանքի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց նույնականացմանը, արտադրմանը, մակնշմանը, փաթեթավորմանը, պահպանմանը և փոխադրմանը, ինչպես նաև  համապատասխանության գնահատման ընթացակարգերին ներկայացվող պահանջները:

«Մեր այս առաջարկով սահմանափակում ենք ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը, օգտագործումը»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ հունվարի 1-ից արգելվել է առևտրի կետերում ծխախոտի, ծխախոտային արտադրանքի ցուցադրումը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը տեղեկացրեց, որ օրենքն ուժի մեջ է մտել ամբողջ ծավալով:

«Կարծում եմ՝ քաղաքացիների համար ակնհայտ պետք է որ լինի և տեսանելի, որ գրեթե տեղեր չկան, որտեղ ցուցադրվի կամ ակնհայտ վաճառք տեղի ունենա: Երբ օրենքը նոր էր մտել ուժի մեջ, ունեինք ստացվող որոշակի ահազանգեր: Այդ ուղղությամբ վարչական վարույթներ ենք հարուցել, պատասխանատվության միջոցների կիրառման փուլում ենք: Նաև նշեմ, որ բարձր տուգանքներ են նախատեսված խախտումների համար, դա իր զսպող ազդեցությունը միանշանակ ունենալու է»,- ասաց Ասոյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում