«Աճող գրիչներ». հայ գործարարի մտքի թռիչքը

ՎՎահե Կոստանդյան

Կապույտ, կարմիր, կանաչ, սև թանաքներով էկոգրիչներ, որոնց թանաքը վերջանալուց հետո հնարավոր է ցանել, ստանալ կանաչեղեն, նույնիսկ՝ խոշոր բոլոկիներ:

Փոքրիկ Ագաթան իր գրիչը տնկել ու սպասում է բամիայի բերքին:

Ագաթա - Ընկեր Անիի հետ ցանեցինք գրիչը, որի պոչիկին կային սերմեր: Մենք առաջ չգիտեինք, մեզ անակնկալ եղավ, աճեցրինք, նոր իմացանք, որ բամիա էր:

Հիմա կատարում են ցանկացած քանակի, անհատական տպագրությամբ աճող էկոգրիչների պատվերներ: Գրիչների պոչի հատվածում տեղադրված են բույսի սերմերով արագ քայքայվող պարկուճներ: Թե ինչ բույսի սերմ է՝ անակնկալ է: Պարզ կդառնա ծլելուց հետո:

Աշոտ էլբակյան - Մեկ գրիչը, եթե նախապատրաստական աշխատանքները կատարված են, պատրաստելը կտևի մեկ-երկու րոպե:

Պատվերներից չեն բողոքում՝ ասում են Էլբակյանները: Ձեռքով պատրաստված էկոգրիչները, բացի միջուկից, ամբողջովին օրգանական են: Տնկելուց հետո դրանք հողում նախ կենսաբանական պարարտանյութ, հետո արդեն հող են դառնում:

Արթուր Էլբակյան - Մենք սկզբում փորձում էինք ունենալ միայն ծաղկի սերմեր, հետո մտածեցինք՝ կարելի է փորձել ուտելի սերմեր՝ մաղադանոս, սամիթ, համեմ: Կարող եմ փորձեմ, իհարկե, նույնիսկ գազար ունենք մենք, հիմա սա գրի՞չ ա, թե՞ մաղադանոս: Ա՛յ էդ մի հարցին ես չեմ պատասխանի:

Աճող գրիչների գաղափարը Արտակ Էլբակյանինն էր: Կարող են պատրաստել մինչև 30 գույնի արտաքին դիզայնով, 4 գույնի էլ թանաքով գրիչներ:

Արտակ Էլբակյան (EcoPen ընկերության հիմնադիր տնօրեն) - 7 տարի առաջ առաջին էկոփենը սարքեցինք, սկզբից ինքը առանց կապսուլայի էր, միայն սև տպագրությամբ, հետո զարգացում ապրեց ֆոնային տպագրությամբ, արդեն թավշյա գրիչները, հետո՝ աճող գրիչները: Նույն էկոգրիչներն են, ուղղակի պոչիկին ավելացրեցինք կապսուլայով սերմեր:

Հիմա սերմերով գրիչները վաճառում են և՛ տեղի շուկայում, և՛ արտահանում են Ամերիկա, Ֆրանսիա, Լիբանան, Ռուսաստան: Ունեն պատվերներ և՛ սովորական, և՛ աճող գրիչների:

Արտակ Էլբակյան - Էն մարդիկ, ովքեր սովորություն ունեն գրիչը ուտելու, վերջը որ ծամում են, աճողների դեպքում իրանց ոչ մի վնաս սպասում:

Սերմերը նախապես ստուգում, ցանում են: 100 տոկոսանոց ծլունակություն երաշխավորում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում