ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4386 խախտում

ԼԼիլիթ Ասատրյան

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 1-7-ը մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4386 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 55 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 69, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 5 անձ։ 31 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 38-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 5-ը՝ առանց համարանիշների, 75-ի համարանիշները փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Ոստիկանությունից հայտնում են՝ հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են առաջացել վարորդների համար։

Ճանապարհային ոստիկանությունը բոլորին հորդորում է հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում