«Ռեստարտն» ամփոփել է քառամյա գործունեության ծրագրերն ու ձեռքբերումները

ՀՀայկ Նավասարդյան

«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամը ամփոփել է քառամյա գործունեության ծրագրերն ու ձեռքբերումները: Հիմնադրամը մասնաճյուղեր է հիմնել Շիրակում, Լոռիում և Տավուշում: Ապագայի ծրագրերում երիտասարդության ակտիվության խթանման նախագծերն են թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում:

Միջոցառմանը մասնակցել են քաղհասարակության, գերատեսչությունների, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, դեսպաններ, նաև մոտ 150 ուսանող մարզերից։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, խոսելով կրթության ոլորտում բարեփոխումների կարևորության մասին, ներկայացրել է Կառավարության արդեն իրականացրած և առաջիկա փոփոխություններն ու ծրագրերը:

Կարեն Թռչունյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Վերջերս հաստատվեց ուսանողի ուսման վարձի մասնակի կամ ամբողջական փոխհատուցման ծրագիրը: 2020-2021 ուստարվանից ասպիրանտների կրթաթոշակները մոտավորապես 2,5 անգամ ավելացել են, ի տարբերություն նախորդ տարիների: Իհարկե սրանով բավարարվել չի կարելի:

Մյուս կարևոր նախաձեռնություններից, որը Կառավարությունն իրականացրել է, աշխատող ուսանողների ուսման վարձի՝ եկամտահարկով փոխհատուցելու օրենսդրական կարգավորումն է մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: Այսինքն՝ այստեղ նույնպես հնարավորություն եղավ աշխատող ուսանողներին, որ կարողանան եկամտահարկով վերադարձնել իրենց ուսումնական վարձերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում