Պրոբացիայի ծառայությունը սկսել է կիրառել շահառուների քրեածին հակումների գնահատման նոր գործիք

ԼԼիլիթ Դանիելյան

Պրոբացիայի ծառայության շրջանակում այս տարվանից կիրառվում է շահառուների քրեածին հակումների գնահատման նոր գործիք: Այն մասնագետներին հնարավորություն է տալիս գնահատելու իրավախախտում կատարած անձանց վտանգավորության աստիճանը: Նոր գործիքակազմով պրոբացիայի ծառայության շահառուների ռիսկերը դասակարգվում են՝ ցածր, միջին ու բարձր:

Այն հնարավորություն է տալիս, օրինակ՝ ցածր ռիսկայնության խմբում գտնվող շահառուի կյանքին ավելի քիչ միջամտել, կամ հնարավորինս նվազեցնում են վերահսկողությունը:

Նանե Մելքոնյան (ԱՆ քրեական օրենսդրության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության գլխավոր մասնագետ) - Եթե միջին կարիքի է՝ մի քիչ ավելի օգտվում են վերականգնողական բնույթի միջոցառումներից՝ հիմք ընդունելով դինամիկ փոփոխվող գործընթացների շտկման հնարավորությունը, հատուկ ուշադրություն են դարձնում ոչ միայն ռիսկային, այլև ուժեղ կողմերին:

Հայաստանում գործող ՔԿՀ -ներում այս պահին 2200 կալանավորված ու դատապարտյալ կան: Պրոբացիոն ծառայության շահառու է տարեկան մոտ 3000 քաղաքացի: 2021-ին միայն պատիժներով և վերահսկողությունով ծառայությունը իրականացրել է 5124, 2020-ին՝ 3631 վարույթ:  

2020-2021 թթ. պրոբացիայի ծառայությունում պատիժներով ու վերահսկողություններով հաշվառված 4874 անձանցից կրկնահանցագործություն է կատարել 36 անձ՝ մոտ 0.7 տոկոսը: Հենց այս խնդրից խուսափելու համար է, որ պրոբացիոն ծառայությունը շեշտը դնում է կրթական, մշակութային, մարզական, կրոնական և մի շարք այլ միջոցառումների վրա:

Նանե Մելքոնյան - Оրինակ՝ թանգարան տանելով, պատկերասրահ տանելով, ներկայացում տանելով՝ մարդու աշխարհայացքն ենք փորձում ընդլայնել, հասկանալ, որ ինքը կարող է կավագործություն սովորի, լեզու սովորի և դրա միջոցով կարողանա գումար վաստակել ու ոչ թե գողության:

Պրոբացիայի ծառայության միջնորդությամբ և վերասոցիալականացման միջոցառումների արդյունքում աշխատանքի է տեղավորվել 57 շահառու, 2020 թ. նրանց թիվը 49 էր: Այս տարվանից Հայաստանում կգործի տնային կալանք խափանման միջոցը, որը վերահսկելու է պրոբացիայի ծառայությունը: Մեղադրյալի թևին կամ ոտքին ամրացվող սարքի միջոցով 24/7 ռեժիմով աշխատակիցները հսկելու են ամբողջ տեղաշարժը:

Նանե Մելքոնյան - Նախատեսում ենք ձեռք բերել էլեկտրոնային հսկողության համակարգ, որը բաղկացած է լինելու շղթայից՝ նախնական 200 միավորով, ներտնային վերահսկման սարք՝ 200 միավոր կառավարման համակարգ, սերվերային համակարգ, 200 ֆինանսական միջոցներ:

Տնային կալանքի սարքերի առաջին խմբաքանակը կգնվի դրամաշնորհային միջոցներով, հետագայում սարքերի թիվը կհամալրվի պետական բյուջեից հատկացումով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում