Հարցը քննարկվում է. Արարատ Միրզոյանը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու մասին

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այսօրվա ասուլիսի ընթացքում նշեց, որ ինքը և Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հրավեր են ստացել՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Միաժամանակ Միրզոյանը տեղեկացրեց, որ այս հարցում վերջնական որոշում դեռ չի կայացվել: 

«Միջոցառումը քիչ առաջ քննարկել ենք նաև պարոն Շալենբերգի հետ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այս մասով դեռ որոշում չունի, հարցը քննարկվում է: Ուզում եմ նշել, որ սա երկկողմ այց չէ, այն չպետք է դիտարկել երկկողմ համատեքստում: Սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է և Հայաստանը որոշել մասնակցել: Այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև կարծում եմ, որ նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի»,- ասաց Միրզոյանը:

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգն էլ ավելացրեց, որ վստահ չէ՝ արդյոք կհանդիպե՞ն իրենք Անթալիայի ֆորումին, բայց խրախուսեց Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը:

«Ես համարում եմ, որ տարածաշրջանի գործընկերներին հրավիրելը լավ ժեստ էր»,- ասաց նա: 

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր՝ Թուրքիան Հայաստանին հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: 

ՀՀ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտնել էր՝ Հայաստանը ստացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր, քննարկվում է մասնակցության նպատակահարմարությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում