Կդիմեմ դատարան, հերքում կպահանջեմ. Ալեն Սիմոնյանը՝ անշարժ գույքի վերաբերյալ մամուլում հրապարակման մասին

ՄՄայա Խաչատրյան

Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է մամուլի հրապարակմանը, ըստ որի՝ թերի է ներկայացրել իր հայտարարագրերը՝ մասնակի թաքցնելով իրեն պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունը:

«Հաճախ երևի շտապում են ինձ հետ կապված հայտարարություն անել և լավ չեն ուսումնասիրում: Նշված գույքը 2012-2015-ին կոմունալ փոքր բնակարան էր՝ տատիկիս բնակարանը: Այն վաղուց վաճառվել է, որևէ նշելու բան չի եղել, երբ ես պաշտոնյա էի: Հիմա էլ չկա, ապագայում էլ չի լինելու: Պաշտոնապես հայտարարում եմ, կարող են նորից ստուգել: Արդեն քննարկել եմ փաստաբանների հետ, կդիմեմ դատարան, հերքում կպահանջեմ»,- ասաց Սիմոնյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում