Խորհրդային Միության անկյուն՝ Երևանում

ՀՀայկ Նավասարդյան

Ընդամենը մեկ քայլ և ներկայից հայտնվում ես անցյալում: Այստեղ ամեն ինչ Խորհրդային տարիներն է հիշեցնում: Կանաչ շոգեքարշը մեկ պտույտով ավագ սերնդին մանկություն է վերադարձնում, 15 կոպեկանոց խաղերը հիշեցնում:

Բասկետբոլից՝ նավերի խոցում, խորհրդային սերնդի շրջանում առավել հայտնի «Морской бой»-ն է: Այսպես յուրաքանչյուրի հետ Հայկն այցելուներին անցյալի հետ է կապում, հիշեցնում պատմության ձայնը՝ Սովետական Երևանի ու Հայաստանի մասին, որ հնչեցնում է «Կազան 57»-ը:

Հայկ Բիանջյան, նախագծի հեղինակ - Իհարկե, ավագ սերունդը սա հիշում է, նոստալգիա կա, բայց ակումբի ամենակարևոր ձեռքբերումը նոր սերնդի հետաքրքրությունն է: 

Հարևան սենյակում պոլիտբյուրոյի առաջնորդներին կարելի է վերհիշել, բայց այստեղ սովետական ժողովներ չեք լսի, խորհրդային ղեկավարներին միայն ժպիտով են հիշում՝ վերապրում սովետական էկրանի սև-սպիտակ կադրերը.

Հայկ Բիանջյան - Հիշում եմ, այն ժամանակ այս հեռուստացույցների գլխին հաճախ խփում էինք, որ լավ ցույց տար: Իրականում՝ դա ոչ վաղ անցյալում էր, բայց շատ արագ մեր կենցաղը փոխվեց:

Փոփոխվող աշխարհում սովետ ակումբը նաև անցյալի համերն է պահպանում, կարմիր բորշի ու ձկնապուրի սիրահարներին հատուկ օրերի սպասում: Այստեղ պատահական իր չեք գտնի, ամեն ինչ իր պատմությունն ունի՝ Սևանի հյուրանոցի փրկված առաստաղից մինչև Գորիսից գնված հատուկ սարքը, որի մասին քչերը գիտեն:

Տատիկի պատրաստած թեյի բաղադրատոմսը, հայտնի հյուրանոցների հին սպասքն անցյալն ու ներկան համադրելու, չմոռանալու Հայկի բանաձևն է, որ 2003-ից հավաքում, պահպանում է Խորհրդային Երևանն ու Հայաստանի մեծ մասը:

Սա մեծ նախագծի փոքր մասն է, վստահ է, ապագայում Խորհրդային տարիների Մետաքս գործարանի տարածքում նոր ծրագրեր կլինեն, մինչև այդ միլիցիայի ժիգուլին ու տաքսին են սպասում հերթական հյուրերին՝ Սեբաստիա փողոցում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում