ԱԺ նախագահը և ՔՊ խմբակցության պատգամավորները Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի զոհվածների հիշատակին

ԱԱրսեն Մկրտչյան

Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն Հայրենիքի զոհված քաջորդիների հիշատակին:

Նրանք ծաղիկներ են խոնարհել Արցախյան գոյամարտի, քառօրյա և 44-օրյա պատերազմներում ընկած հերոսների, Զորավար Անդրանիկի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին: ՀՀ ԱԺ նախագահը ծաղկեպսակ է դրել  զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

 Հավերժ փառք և խոնարհում մեր նահատակների հիշատակին, ուժ և զորություն Հայոց բանակին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում