Գիտաշխատողների աշխատավարձը բարձրացել է. վերջին 10 տարում բազային աշխատավարձի վերանայում չէր եղել

ՔՔրիստինա Մկրտչյան

Գյումրու երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում գիտաշխատողները հունվար ամսվա համար կվճարվեն Կառավարության կողմից սահմանված պաշտոնական դրույքաչափի նոր սանդղակով:

Ջոն Կարապետյան (ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն) - Եթե ստորաբաժանման ղեկավարները ստանում էին 130 հազար դրամ, 2022 թ. ստանալու են 350 հազար դրամ: Էական փոփոխություն է, շատ կարևոր է նշել, որ ռազմավարություն է մշակվել, և սահմանվել է գործակցով: 2025 թ. ստորաբաժանման ղեկավարը՝ 470 հազար դրամ, էական փոփոխություն է, խթան կհանդիսանա, երիտասարդները ներգրավված լինեն և հեռանկար տեսնեն։

Գիտաշխատողները, կրտսեր գիտաշխատողները մոտավորապես 17-20 հազար դրամի փոփոխություն կնկատեն։ Այս տարի կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը բարձրացել է՝ 68 հազար դրամից դառնալով 87 հազար: 4 տարի անց միայն կդառնա 152 հազար դրամ։ Դա մի կողմից խթան է, որ երիտասարդ կադրերը ձգտեն մասնագիտական աճի, մյուս կողմից պրոբլեմ՝ նոր կադրեր ներգրավելու առումով, նշում է Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենը:

Ջոն Կարապետյան - Ավագ գիտաշխատողինը 90 հազարից բարձրանում է 200 հազարի, լավ կլիներ մտածեին մեխանիզմ, որովհետև նախ պետք է գրավիչ լինի կադրեր ներգրավելու համար:

Գիտական հանրության համար բազային աշխատավարձի բարձրացման հարցը կնճռոտ էր 2006 թ.-ից: Մինչև 2022-ը ոչ մի անգամ վերանայում չի եղել։ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Սևադա Հովհաննիսյանի կարծիքով՝ գիտությունը կանխամտածված սպանվում էր:

Սևադա Հովհաննիսյան (ԳԱԱ թղթակից անդամ, տնօրենի խորհրդական) - Փորձեր են արվել հանրապետությունում նավթի պաշարներ գտնել,  բայց վերջին 20-30 տարին արդյունք չի տվել, երկրում նավթ չենք հայտնաբերել, իսկ ՀՀ զարգացման համար պետք է ուղղություններ գտնել, որ կարողանանք ճգնաժամային իրավիճակից դուրս գանք։

2022-2025 թթ. աշխատավարձի աստիճանական բարձրացումը գիտության վերակենդանացման ուղղությամբ արվող ներարկումներ են՝ ասում է Հովհաննիսյանը: Գերխնդիր է գիտությունը զարգացնելուն զուգահեռ պատրաստել երիտասարդ կադրեր:

Սևադա Հովհաննիսյան - Ինչպես է զարգացել, 25 տոկոսն է երիտասարդ, պետք է լինի 50 տոկոսից ավելին:  

Երիտասարդների խմբից Բաբկեն Սահակյանը գիտությամբ է զբաղվում 2011 թ.-ից։ Նա կրտսեր գիտաշխատողից անցել է գիտաշխատողի աստիճանի։ Գիտական ոլորտից շատերն են սահուն անցում կատարում նոր տեխնոլոգիաների ոլորտ, որտեղ աշխատելն ավելի հեռանկարային ու գրավիչ է թվում։ Երիտասարդ գիտաշխատողներին ինստիտուտում պահելու համար իրականացնում են դրամաշնորհային և թեմատիկ ֆինանսավորման ծրագրեր՝աշխատավարձի բացը լրացնելու համար, մինչև խնդրին համակարգային լուծում տրվի։

Բաբկեն Սահակյան (Սեյսմաբանության ու երկրաշարժերի կանխագուշակման լաբորատորիայի գիտաշխատող) - Հայ-չինական ծրագրում եմ աշխատում, երկրաշարժեր գրանցող սարքեր ենք պատրաստում:

Գյումրու երկրաֆիզիկայի և սեյսմաբանության ինստիտուտն ունի որակյալ կադրերի կարիք։ Սերտորեն աշխատում են բուհերի հետ։ Նպատակն է՝ բուհերի լավագույն ուսանողներին պահել Գյումրիում։ Առաջիկայում կիրականացնեն գիտակրթական ծրագրեր, որոնք հնարավորություն կտան կադրեր ընտրել գիտական աշխատանքի համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում