Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երբևէ չի դիտարկվել որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման․ Աղաջանյան

ԳԳոհար Սարգսյան

Նորանկախ Հայաստանի բոլոր իշխանությունների ժամանակ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երբևէ չի դիտարկվել որպես հարաբերությունների կարգավորման նախապայման։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և այդ թեմայի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Աղաջանյանը նշեց․

«Խոսքը չի գնում միայն և ամբողջությամբ այս գործընթացը  և դրա արդյունքները վերագրելու սփյուռքի ներուժին և գործունեությանը, այնուամենայնիվ, միանշանակ է, բոլորս կարող ենք արձանագրել, որ սփյուռքի դերակատարումն առնվազն եղել է ավելի էֆեկտիվ, քան Հայաստանինը՝ որպես պետություն»,- ասաց Աղաջանյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ընթացքում նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել։ Նրա խոսքով՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը միշտ էլ եղել են սփյուռքն ու սփյուռքի կազմակերպությունները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում