Շուրջ 100 բնակիչ ունեցող Բարձրավանում արցախցի երկու նոր ընտանիք է հաստատվել

ՆՆարե Թադևոսյան

Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի այլընտրանքային ճանապարհի ձյունը դեռ չի հալվել: Այդուհանդերձ, փակ ճանապարհներ չկան՝ վստահեցնում են «Ճանապարհային դեպարտամենտի» պատասխանատուները: Կատարվել են մաքրման աշխատանքներ, և ճանապարհն անցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար:

Բարձրավանի այլընտրանքային ճանապարհների շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարի: Այս գարնանը կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները:

Բարձրավանի բնակչի խոսքով՝ քաղաքներ տանող ճանապապարհը երկարել է, սակայն կրճատվել է դեպի վարելահողեր տանող ուղին: 300 հեկտար հողատարածքից կարողացել են մշակել ընդամեն 25-ը:

Օնիկ Ավագյան (Բարձրավան վարչական շրջանի ղեկավար) - Էս ճանապարհով նաև տեխնիկան հարմար ձևով կբարձրանա դաշտերը, և այդ դաշտերը կմշակեն: Ընդեղ ուղղակի մնում է խնդիրը տեխնիկան՝ որ լինի, խնդիրը կլուծվի, մեր ունեցած տեխնիկան մի կերպ յոլա են տանում, դա կնպաստի նաև անասնապահությանը:

Շուրջ 100 բնակիչ ունեցող Բարձրավանում արցախցի երկու նոր ընտանիք է հաստատվել՝ նշում է գյուղապետը:

Օնիկ Ավագյան - Ոչ մեկը գյուղը չի՞ լքել, հաստատ չի լքել, չի էլ լքելու ու նման մտադրություն չունեն: Ժողովրդի մեջ  կարծիք կա, որ էս գյուղացիները ուտելիք չունեն, բայց ամեն դեպքում գյուղացիներ են` իրենց պադվալներում պահածոներ, լոբի, կարտոշկա ունեն կուտակած, ձմեռվա համար ուտելիքներ, էլի, էս տարածքում ապրողը միշտ էլ գիտի, որ զապասը պիտի կուտակի:

74-ամյա Ֆրունզիկ պապը Կապանից է եկել Բարձրավան, հաստատվել է այստեղ, զբաղվում է գյուղատնտեսությամբ:

Ֆրունզիկ Հարությունյան (Բարձրավանի բնակիչ) - Անասուն չեմ կարող պահել, բայց հավ պահում ենք, հող մշակում ենք, փեթակներ ենք պահում՝ 20 հատ, տենց բաներով եմ զբաղվում, գոհ ենք շատ:

Թամարա Հակոբյան (Բարձրավանի բնակիչ) - Ինչի՞ համար լքենք, մենք մեր տանն ենք, մեր հայրենիքում, մեր հող ու ջրում, եթե երկրի դրությունն էլ մի քիչ բարելավվի, մեր սահմանները ամրապնդվեն, լավ կլինենք, ինչու չէ:

Օրը սովորականից ավելի ակտիվ էր սահմանամերձ Բարձրավանում. բնակիչները շտապում էին ստանալ հերթական օգնությունը:

Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում