Անօրինական զենքով ապօրինի որս էր արել ու բռնվել. Գավառի ոստիկանների բացահայտումը

ՄՄարի Կոստանյան

Հունվարի 24-ին Գավառի համայնքային ոստիկանները Ծաղկաշեն գյուղի դաշտից, ապօրինի որս կատարելու և զենք պահելու կասկածանքով, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել Կոտայքի մարզի 65-ամյա մի բնակչի։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է առանց համապատասխան թույլտվության 12 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի երկփողանի որսորդական հրացան, 12 մմ տրամաչափի 46 փամփուշտ և ապօրինի որսած մի քանի տասնյակ թռչուն:

Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ որսորդական հրացանն ու փամփուշտները պատկանել են հանգուցյալ հորը, ինչով էլ ապօրինի որս էր արել:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում