Տեղական վերարկուներ՝ սիրիահայ գործարարից

ԳԳոհար Սարգսյան

Որակյալ, գեղեցիկ, և հայկական: Հայրենական արտադրության առաջին վերարկուներն արդեն շուկայում են:

Հալեպահայ Ժան Էքմեքջյանը, կամ նույն ինքը՝ Ժան Վարդանը, 10 տարի անց՝ արդեն հայրենիքում, կրկին որոշեց զբաղվել սիրելի գործով: Հալեպի ամենամեծ գործարաններից մեկն ու արտահանման մեծ շուկա ունեցող ընկերություններից էր: Սիրիայի ողբերգական իրադարձությունների, պատերազմի հետևանքով այդ ամենից հետք չմնաց:

Չնայած հեռավորությանն ու ապրելակերպի տարբերությանը, Սիրիայում քեզ հայրենիքից կտրված չէիր զգում՝ ասում է Ժանը:

Էքմեքջյանների ընտանիքը տեղափոխվեց Հայաստան: Ասում է՝ հայրենիքում ապրելու 10 տարին ինտեգրվելու և ինքդ քեզ վերագտնելու տարիներ էին: Ժան Վարդանի հետաքրքրությունների շրջանակը բազմաժանր է. գրող, երաժիշտ, հասարակական գործիչ և գործարար: Երազանքն էր «Մեյդ ին Արմենիա» ապրանքանիշով հագուստ արտադրել՝ ասում է Ժանը:

Միակ խնդիրը որակյալ մասնագետների պակասն է: Ստիպված են Սիրիայից հրավիրել:

Սկզբնական շրջանում տեղական շուկայի համար կարտադրեն, հետո կմտածեն արտահանման մասին: Վստահ է՝ կարճ ժամանակ անց հայկական վերարկուները կհայտնվեն նաև եվրոպական և ԵԱՏՄ շուկաներում:

Ժանը դժվարություններից չի սիրում խոսել: Ասում է՝ Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները բիզնես սկսելու համար:

Երեք ամիս է՝ սկսել են տղամարդու վերարկու արտադրել, հաջողության դեպքում և՛ քանակը, և՛ տեսականին կավելացնեն. վերնաշապիկ, տաբատ: Ժան Վարդանն ասում է՝ հայկականը կարող է և՛ որակյալ լինել, և՛ գեղեցիկ:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում