ՀՀ զինված ուժերի առաջ տարածքներ նվաճելու խնդիր չենք դնելու. Նիկոլ Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ զինված ուժերի առաջ խնդիր չենք դնելու տարածքներ նվաճելու։ Խնդիր է դրվելու ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանել։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց ես ուզում եմ արձանագրել նաև, որ մեր անվտանգության ապահովման ամբողջ բեռը չպետք է դնենք բանակի վրա: Շատ կարևոր է, որ խաղաղության օրակարգով, արտաքին քաղաքականությամբ կարողանանք  թեթևացնել, այլ ոչ թե ծանրացնել Հայաստանի բանակի և ՀՀ զինված ուժերի դերը»,- ասաց Փաշինյանը։

Միաժամանակ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պետք է ունենա ժամանակակից չափանիշներին համապատասխան մարտունակ բանակ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում