Արմեն Սարգսյանի որոշումների տրամաբանությանը հետևելը բարդ խնդիր է․ Անդրանիկ Քոչարյան

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին։

Անդրադառնալով նրա պաշտոնավարումներին՝ դեսպան, վարչապետ ու նախագահ, Քոչարյանը նշեց, որ Արմեն Սարգսյանի որոշումների տրամաբանությանը հետևելը բարդ խնդիր է։

«Նրա՝ նախագահ եղած ժամանակահատվածում մեր երկիրն ունեցավ նաև խոր ճգնաժամեր. հիշում եք հետպատերազմյան ժամանակահատվածը, նաև պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։ Այն որոշումները, որ արագ պետք է կայացվեին ԶՈՒ կադրային տեղաշարժի և փոփոխությունների առումով, այդտեղ ունեցել ենք ռիսկային պահեր, դրանք հաղթահարվել են մեր ժողովրդի և իշխանությունների ճիշտ, հավասարակշռված գործողությունների շնորհիվ»,- ասաց Քոչարյանը։

Խոսելով լիազորությունների սահմանափակ լինելու մասին՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվում, բայց Արմեն Սարգսյանը չսպասեց ընթացակարգերին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում