Փոշու պարունակության մակարդակը Երևանում և մարզերում

ԼԼիլիթ Դանիելյան

Վերջին շաբաթվա ընթացքում մայրաքաղում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում, մյուս առաջատարները Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններն են: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն օդի որակի ամենօրյա ուսումնասիրություն է իրականացնում հանրապետության 10 քաղաքում:

Միջին ամսական տվյալները ցույց են տալիս՝ փոշու աղտոտվածության գերազանցում գրանցվում է հիմնականում Արարատում, Գյումրիում և Վանաձորում:

Վերջին տարիներին Հայաստանում փոշու կոնցենտրացիայի կտրուկ անկում գրանցվել էր 2020 թ. ապրիլի 1-ից հետո, երբ ամբողջ երկրում կորոնավիրուսով պայմանավորված՝ սահմանափակվել էր տեղաշարժի իրավունքը, դադարել էր գործել հանրային տրանսպորտը, իսկ որոշ արտադրամասերում աշխատանքն ուղղակի կանգնել էր:

Մասնագետները վստահեցնում են՝ Հայաստանում օդի աղտոտվածության գերազանցումները դեռ կարճաժամկետ են, վտանգը երկարաժամկետի դեպքում կարող է լինել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում